Երևանում թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էկեկտրասյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորերից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Աղբյուրը հայտնում է, որ նշված երթուղին սպասարկում է Հարավ-արևմտյան թաղամասից մինչև «Գրանդ Սպորտ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)