2020-ի հունվարի 1-2-ին եւ 6-7-ին նշանակվել են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի ուղերթներ
Հասարակություն
Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020 թվականի հունվարի 1,2 եւ 6,7-ին նշանակվել են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ: Գնացքները նշված օրերին Երեւանից կմեկնեն ժամը 9:15-ին, իսկ Գյումրիից՝ 17:55-ին:
Այսպիսով, ուղեւորների հարմարավետության համար նշված տոնական օրերին Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց եւ երեքական սովորական էլեկտրագնացքներ:
Երթեւեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղեւորատար գնացքների չվացուցակ» բաժնում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ