100-ամյա Նինա Պետրիկինային նոր անձնագիր հանձնվեց (տեսանյութ)
ՏեսանյութերԴեկտեմբերի 30-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները Մեծարենցի փողոցի բնակչուհի Նինա Պետրիկինային անհանգստություն չպատճառելու համար, որոշել էին անակնկալ մատուցել` ծաղիկներով նրա բնակարան էին եկել նոր անձնագիրը հանձնելու:
Ոստիկանությունից հայտնում են, որ 2020 թվականին լրանում է Նինա տատիկի 100-ամյակը:
Մալաթիայի անձնագրային բաժանմունքի պետ Մխիթար Հովհաննիսյանը, նախ շնորհավորեց եւ առողջություն մաղթեց Պետրիկինային, ապա ընդունված կարգի համաձայն` ստորագրելուց հետո, նրան հանձնվեց նոր անձնագիրը:
Անմիջական եւ ջերմ մթնոլորտից շոյված Նինա տատիկը շնորհակալություն հայտնեց անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:
Ոստիկանության ծառայողների հոգատար վերաբերմունքից զգացված էր նաեւ Պետրիկինայի հարսը:
Նոր տարին, նոր անձանգրով. ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ամանորյա անակնկալը ստացվել էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)