Կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխնախարարը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական. News.am
Հասարակություն
Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Այս լուրը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի փոխտնօրեն Հարություն Դավթյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք էր ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Նա կաշառք էր ստացել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից։
Նշենք նաեւ, որ նախկին փոխնախարարի կալանքը գրավի դիմաց փոխվել է եւ նա ազատ է արձակվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ