Կրկեսային ներկայացման ժամանակ մարմնամարզուհին վայր է ընկել բարձրությունից (տեսանյութ)
ՏեսանյութերԴեկտեմբերի 29-ին Վլադիվոստոկում կրկեսային ներկայացման ժամանակ կին մարմնամարզուհին ընկել է բարձրությունից: Այս մասին հայտնում է DEITA.RU-ն:
Միջադեպը տեղի է ունեցել ներկայացման ժամանակ, հանդիսատեսի աչքի առաջ: Հնարքի ժամանակ ակրոբատը չի կարողացել մնալ պարանի վրա և գլխի վայր ընկել է բարձրությունից: Դրանից հետո դահլիճում անջատվել են լույսերը, իսկ տուժածին տեղափոխվել են հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է գանգի կոտրվածք։
Կրկեսային արտիստի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ