Թավջութակահար Արամ Թալալյանը և ալտահար Յաշա Պապյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել թավջութակահար Արամ Թալալյանին և ալտահար Յաշա Պապյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել` Արամ Գերոնտիի Թալալյանին թավջութակահար Յաշա Գրիգորի Պապյանին ալտահար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ