Մարտունու տներից մեկում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի
Հասարակություն
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոցի տներից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Մանվել Խլխաթյանի դին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տան փայտե վառարանից կրակ է արտանետվել, որի հետևանքով ծխացել է և մասամբ այրվել է տան հատակը և գույքի որոշ մասը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ առաջացած ծխի հետևանքով էլ վերջինս մահացել է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնանյութում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ