Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Հիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան Ավինյան 

Ամանորի նախօրեին ՔԿՀ-ներում կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման բազմաթիվ փորձեր

Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 29-ի ժամը 01։10-ի սահմաններում անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․Ս-ին։ Նրանք վերջինիս մոտ հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ՝ 50 գրամ քաշով, որի մեջ առանձնացված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։

Ինչպես տեղեկացրին  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է արտանետման փորձ կատարելու նպատակով  հիմնարկին մոտեցող անձի։ Անմիջապես ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են վերջինիս հետագա գործողությունները, և ահազանգվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին։ ՔԿՀ աշխատակիցների կողմից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նշված անձի կողմից թողնված երկու փաթեթ, իսկ նրա անձնական խուզարկությամբ՝ մեկ փաթեթ։ Փաթեթներում առկա են եղել 17 բջջային հեռախոս, 2 մարտկոց և առանց գործարանային փաթեթավորման և մակնշման թվով 1615 սպիտակ դեղահաբ։

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, ներնետում է կատարվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած ծառայողների կողմից հայտնաբերվել է 200,8 գր ընդհանուր քաշով, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում ծանրություն ապահովելու համար եղել են 3 պտուտակ, 4 պնդօղակ և ուղղանկյունաձև մետաղի կտոր, իսկ պարունակությունը բաղկացած է եղել անհիդրիդ հիշեցնող 0,5 մլգ հեղուկով լի 6 մլ տարողությամբ ներարկիչից, 0,5 գրամ ընդհանուր քաշով, ափիոնանման զանգվածից, ինչպես նաև բժշկական ռետինե ձեռնոցից կտրած երկու մատերի մեջ լցված, 2,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածից։

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

«Բացի այդ՝ դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Կոշ», «Վանաձոր», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով իրականացվել են նախատեսված, ինչպես նաև չնախատեսված խուզարկություններ։

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 3 ականջակալ, հեռախոսի 3 բաժանորդային քարտ, 47 կտրող-ծակող առարկա, 1 ինքնաշեն պարան, 209 խաղաթուղթ, էլեկտրական 1 ինքնաշեն սալիկ և 1 ջրատաքացուցիչ, լոտո՝ իր խաղաքարտերով, ինչպես նաև 5 լիտր ինքնաշեն գինու թուրմ և 0,250 լիտր սպիրտ։

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից հայտնաբերվել և առգրավվել են 7 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 մարտկոց, 9 լիցքավորիչ, 12 USB լար, 9 ականջակալ, 2 հիշողության կրիչ և 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև 107 խաղաքարտ, 2 զույգ ինքնաշեն զառ, 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, 6 լիտր ինքնաշեն գինի, 1 լիտր օղի և 27 կգ ինքնաշեն օղու թուրմ։

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից ևս հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել արգելված իրեր՝ 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, 5 լիցքավորիչ և 3 մարտկոց, նաև 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, պարանով ամրացված 4 պարկ՝ փոխանցումներ կատարելու համար, և դաջվածքի ինքնաշեն 1 սարք։

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ա․-ի անվամբ քաղաքացի Ա․ Մ․-ի կողմից բերված հանձնուքում առկա 10 շիշ հանքային ջրերից երկուսը լցված են եղել օղուն բնորոշ հոտով հեղուկով։

Նույն օրն իրականացվել են նաև չնախատեսված խուզարկություններ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 1 ականջակալ, 2 wi-fi սարք, գործարանային արտադրության 76 խաղաքարտ, 2 ինքնաշեն նարդի՝ իրենց զառերով, և 27 կտրող-ծակող գործիք։

Չնախատեսված խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ, 5 կտրող-ծակող գործիք, 1,5 լիտր ինքնաշեն օղի և 0,5 լիտր ինքնաշեն գինու թուրմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցերԱյսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Ամենադիտված