Թիերի Անրին` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի թեկնածու
Սպորտ
«Մոնրեալ Իմփեքթ»-ի գլխավոր մարզիչ Թիերի Անրին հնարավոր է գլխավորի կատալոնյան «Բարսելոնա»-ն: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, կատալոնյան թիմը դիտարկում է հնարավոր թեկնածուներին` Էրնեստո Վալվերդեյին փոխարինելու համար:
Անրին լավ հարաբերություններ ունի թիմի խաղացողների` Մեսսիի, Պիկեի, Բուսկետսի, ինչպես նաև թիմի տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ:
Կատալոնյան թիմի ղեկավարությունը հետևում է Անրիի աշխատանքներին «Մոնրեալ Իմփեքթ»-ում:
Նշենք, որ Վալվերդեյի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2020թ-ի հունիսին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ