«Լուսավոր Հայաստանն» այցելել է Հայաստանի և Արցախի մի շարք զորամասեր ու սահմանապահ հենակետեր
Հասարակություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելեցինք Հայաստանի և Արցախի մի շարք զորամասեր և սահմանապահ հենակետեր։ Զրուցեցինք զինվորների և սպայական անձնակազմի հետ, ուսումնասիրեցինք առկա հնարավորությունները և հերթական անգամ ամրապնդվեց մեր վստահությունը, որ Հայրենիքի սահմանները անսասան են և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են հանգիստ նշել Ամանորը։
Կոչ ենք անում անպայման բաժակ բարձրացնել հայ զինվորի համար։
Հ.Գ. Այսօր Ստեփանակերտում կանցկացնենք, իսկ վաղը կշարունակենք մեր նախատոնական նախաձեռնությունը»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ