Բարեկամության հրապարակի էստակադայի վրա ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարեկամության հրապարակի էստակադայի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում ծուխ է նկատվում. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» (վարորդ՝ Գևորգ Ս.), «Nissan Micra» (վարորդ՝ Սերգեյ Վ.), «BYD» (վարորդ՝ Ադվարդ Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
«Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Նարինե Ս.-ն, «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գրիգոր Ա.-ն (ծնված 1970 թ.), հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջիններս անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra A» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)