ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան 

2020 թվականը Արցախի համար լինելու է քաղաքական գործընթացներով հարուստ տարի. Բակո Սահակյան

Տեսանյութեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թանկագի՛ն բարեկամներ,

Ավարտին է մոտենում 2019 թվականը, եւ մենք՝ բոլորս, նոր հույսերով, բարի ցանկություններով ու սպասելիքներով պատրաստվում ենք դիմավորել գալիք՝ 2020 թվականը:

Բնական է, որ մեր ժողովուրդը առաջին հերթին ցանկանում է խաղաղություն, ցանկանում է ապրել, արարել, ստեղծագործել, շենացնել, զարգացնել ու զորացնել հարազատ երկիրը: Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է երջանիկ ու առողջ տեսնել իր հարազատներին ու բարեկամներին:

Այս ամենը իրականություն դարձնելու կարեւորագույն գրավականը մեր հաղթական Պաշտպանության բանակն է, որի քաջ զինվորներն ու հրամանատարները ամեն վայրկյան, այդ թվում նաեւ այս պահին կանգնած են դիրքերում ու խրամատներում, ապահովում են մեր պետության ու հայրենիքի անվտանգությունը եւ անկախությունը, նրա սահմանների անառիկությունը:

Այս տոնական օրը ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորել մեր զինվորներին՝ շարքայինից մինչեւ գեներալ, մաղթել նրանց բարի ծառայություն, քաջառողջություն եւ հաջողություններ:

Ուզում եմ հիշել բոլոր նրանց, ովքեր մարտիրոսվել են հայրենիքի պաշտպանության համար, ովքեր այսօր ֆիզիկապես ներկա չեն իրենց օջախներում եւ ընտանիքներում: Թող Աստված լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները:

Հարգելի՛ բարեկամներ,

2019 թվականը, ընդհանուր առմամբ, հաջող տարի էր մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Գրեթե բոլոր ոլորտներում պահպանվել է վերջին տարիներին արձանագրված զարգացման դինամիկան:

Բնական է՝ կան նաեւ շատ անելիքներ: Գալիք տարում մեր ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացման ուղղությամբ կիրականացվեն մի շարք կարեւոր ծրագրեր բնակարանաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ու գիտության, մշակույթի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում:

2020 թվականը Արցախի համար լինելու է նաեւ քաղաքական գործընթացներով հարուստ տարի, տեղի են ունենալու համապետական նշանակության իրադարձություններ, մասնավորապես՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ընտրվելու են նոր նախագահ եւ Ազգային ժողով:

Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ինչպես միշտ, կցուցաբերի քաղաքացիական բարձր պատասխանատվություն, եւ ընտրությունները կանցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է ապահովվի պետության բնականոն ու դինամիկ զարգացումը, նախանշված ծրագրերի եւ խնդիրների արդյունավետ լուծումը: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թող 2020 թվականը մեր ժողովրդի եւ հայրենիքի համար լինի հաջողություններով լի տարի, եւ իրականանան բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, մեր ընտանիքներում տիրի սեր ու ջերմություն:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ եւ ամենայն բարիք:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը
Ամենադիտված