Մենք սա համարում ենք «խրամատ» ազգային արժեքների պահպանության համար. «Կամքի» անդամներն ԱԺ–ի մոտ են
ՔաղաքականՄենք սա համարում ենք «խրամատ», փոխաբերական իմաստով, ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանության համար, եւ ինչպես սահմանում կանգնած զինվորն է պահում սահմանը, կապ չունի, թե հունվարի 1 է, թե հունվարի 5, այդպես էլ մենք ենք որոշել պահել այս սահմանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով ԱԺ–ի դիմաց ամիսներ առաջ սկսած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին։
Նրա խոսքով՝ այսօր լրացավ ստորագրահավաքի 168–րդ օրը։
«Քանի որ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ մեր ստորագրահավաքն անժամկետ է եւ չենք դադարեցնելու այնքան ժամանակ, մինչեւ Ստամբուլյան կոնվենցիան չուղարկենք հետ իր ծննդավայր՝ Ստամբուլ, մենք շարունակելու ենք ստորագրահավաքը։ Ելնելով այդ սկզբունքից՝ չնայած նրան, որ հունվարի 1 է, որոշեցինք այստեղ լինել»,– ասաց Չախալյանը։
Նրա խոսքով՝ «Կամք» նախաձեռնության անդամներից շատերը ստորագրահավաքի ժամանակ է անդամագրվել. «Այստեղ կանգնածների մեծ մասն այս պայքարի ընթացքում են միացել մեզ»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Ստամբուլյան կոնվենցիան: «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնության անդամները վտանգներ են տեսնում եւ պնդում են, որ կոնվենցիան չպետք է վավերացվի։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել է 34-ը: Ստորագրել, սակայն չեն վավերացրել 11-ը, այդ թվում՝ Հայաստանը: Չեն ստորագրել Ռուսաստանը եւ Ադրբեջանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)