Նավալնիի գրասենյակում գաղտնալսող սարք և թաքնված տեսախցիկ է հայտնաբերվել
Ռուսաստան
Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր և հասարակական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր գրասենյակում գտել է գաղտնալսող սարք և թաքնված տեսախցիկ: Այդ մասին գրում է BBC-ն:
Twitter-ի իր էջում Նավալնին կարծիք է հայտնել, որ սարքերը տեղադրել են իրավապահ համակարգերի ներկայացուցիչները` առանց դատարանի որոշման: Իր կարծիքով՝ գաղտնալսող և տեսանկարահանող սարքերը տեղադրվել են ՌԴ ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետի հրամանով, որին Նավալնին շաբաթներ առաջ մեղադրել էր արտասահմանցի գործակալ լինելու մեջ:
Հայտնաբերելով սարքերը՝ Նավալնին ոստիկանություն է կանչել: Ընդդիմադիր ակտիվիստի գրասենյակ եկած ոստիկանները սարքերը տարել են փորձաքննության: «Դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ սարքերը իրոք գաղտնալսող և տեսանկարահանող սարքեր էն, թե ոչ», - BBC-ին փոխանցեց ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վաչության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ