Ներկայացուցիչների պալատը լրացուցիչ ապացույցներ է ստացել իմփիչմենթի շրջանակում. լրատվամիջոցներ
Համաշխարհային Մամուլ
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ուղարկել երկու համակարգչային կրիչ՝ լրացուցիչ ապացույցներով, նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում, գրում է Axios-ը։
Նշվում է, որ Շիֆը երեքշաբթի նամակ է գրել պալատի դատական կոմիտեի նախագահ Ջեր Նադլերին, որում նրան տեղեկացրել է ուղարկված նյութերի մասին։
Նամակում նաեւ նշվում է, որ ապացույցներն ստացվել են Թրամփի անձնական իրավաբան Ռուդի Ջուլիանիի գործընկերոջից՝ Լեւ Պառնասից։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)