Մեդվեդևի ավտոշարասյան վթարի փաստը հաստատվեց
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամուլի խոսնակ Նատալիա Տիմակովան հաստատել է, որ Կամչատկայում Մեդվեդևի ավտոշարասյունն ուղեկցող ավտոմեքենաներից մեկը վթարի է ենթարկվել: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:
Կամչատկայի բնակիչ Օլգա Կուկլինան, վարելով իր «Տոյոտա Լանդ Կրուզերը», նկատել է առջևից շարժվող ավտոշարասյունը և մեքենան կանգնեցրել է ճանապարհի աջ եզրին: Սակայն ավտոշարասյան ձախ կողմում շարժվող մեքենաներից մեկը բախվել է Կուկլինայի մեքենային:
Կինը և իր 6-ամսյա դուստրը չեն տուժել: Ճանապարհատրանսպորտային պատահարը արձանագրել է ճանապարհապարեկային ոստիկանությունը: Ռուսաստանի պետական մարմինների անվտանգությունն ապահովող Դաշնային Պաշտպանության Ծառայությունն ընդունել է, որ ավտովթարում իր աշխատակիցներն են մեղավոր:
Ավտովթարի փաստը հաստատել է նաև Կամչատկայի նահանգապետը, ով հայտարարել է, որ Կուկլինային կփոխհատուցվի կրած ամբողջ վնասը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)