Պուտինը 2 անգամ զանգահարել է Մեդվեդևին 2008-ի օգոստոսի 8-ին
Ռուսաստան
Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը 2 անգամ զանգահարել է Դմիտրի Մեդվեդևին, ով 2008-ի օգոստոսին զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը, մինչ ռազմական գործողություններին ռուսական զորքերի մասնակցելու մասին որոշում ընդունելը։
Պուտինը բանակցել է Մեդվեդևի և պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ 2008-ի օգոստոսի 7-ին և 8-ին։ Այս մասին հայտնել է ինքը՝ ՌԴ ներկայիս նախագահը, գրում է BBC–ն։
Նշենք, որ 2011-ի օգոստոսին Մեդվեդևը հայտարարել էր, որ ռազմական գործողություններին մասնակցելու մասին որոշումն ընդունել է ինքը՝ անձամբ, երբ Պուտինը եղել է Պեկինում՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)