Ավտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավոր Վաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Դպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-ի Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Փաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպան Բա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ է Քրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումին Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոնները Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից 

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը

Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:

Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

4) անչափահասի ներգրավմամբ,

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:
 
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում նաև մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդի
Ամենադիտված