ԱԺ-ում քննարկվում է աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառման մասին նախագիծը
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Գևորգ Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը պետք է շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:
Նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 80 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում