Կատետորը նրա ձեռքից պոկել էին և քրեակատարողական հիմնարկ տեղափոխել․ Մանվել Գրիգորյանի պաշտպան
Հասարակություն
Դատարանին անհրաժեշտ չէ կենդանի Մանվել Գրիգորյան, նա նրանց պետք է մահացած վիճակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։
«2019–ի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում և պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները վայրագ ձևով կատետորը նրա ձեռքից պոկեցին և նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին։ Դրանից հետո Գրիգորյանը տվեց իր համաձայնությունը, որ դիմեն միջազգային ատյաններին»,–ասաց փաստաբանը։
Բաղդասարյանի խոսքով` իր պրակտիկայում հազվադեպ դեպք է, որ 8-9 ամիս անձը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանա ու հիվանդությունների քանակն ավելանա։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առաղջական վիճակին՝ պաշտպանը նշեց, որ նա շարունակում է մնալ «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Գրիգորյանի վիճակը ծանր է, նա ինքնուրույն չի տեղաշարժվում և շնչում է թթվածնի սարքի օգնությամբ։
«Չի բացառվում, որ առաջիկայում դիմեմ ՀՀ վարչապետին, որ անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կքննի Գրիգորյանի դեմ գործով անօրինականությունները»,–ասաց պաշտպանը


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ