Սիրիահայ երեխաներն արդեն Հայաստանում են
Սփյուռք
Հենց նոր Դամասկոսից ժամանած առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց։ Այս մասին Lurer.com-ին հայտնեցին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունից։ Հայաստան տեղափոխվեց շուրջ 120 սիրիահայ երեխա։ Վերջիններս իրենց երկշաբաթյա հանգիստը պետք է անցկացնեն Հանքավանի ճամբարներից մեկում։
Ըստ նախնական պայմանավորվածության, երեխաներին պետք է դիմավորեին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ով զբաղվում է սիրիահայ երեխաներին Հայաստան այցելության հետ կապված հարցերով, Հայաստանում Սիրիայի դեսպանը, Արտգործնախարարության և Սփյուռքի նախարարության աշխատակիցները։
Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախատեսված է ևս երկու ինքնաթիռ ուղղարկել Հալեպ՝ շուրջ 300 երեխայի Հայաստան տեղափոխելու և ամառային հանգիստը կազմակերպելու համար: Ֆինանսական միջոցները հատկացվելու են պետբյուջեից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան