«Կոմերսանտ-FM»–ը նոր գլխավոր խմբագիր ունի
Ռուսաստան
«Կոմերսանտ-FM» ռադիոկայանի նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Ալեքսեյ Վորոբյովը, որն ավելի վաղ զբաղեցրել է ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։ Այս մասին ասված է «Կոմերսանտ-FM»–ի՝ Twitter–ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գլխավոր խմբագրի պաշտոնում Վորոբյովը փոխարինել է Դմիտրի Սոլոպովին, որը հայտարարել էր իր հեռանալու մասին դեռևս հուլիսին։ Սոլոպովը որոշել է զբաղվել սեփական բիզնեսով, այն է՝ «Իդալգո» գովազդային ընկերության ղեկավարմամբ։
Twitter–ի իր էջում Սոլոպովը գրել է, որ Վորոբյովը կղեկավարի ռադիոկայանն իր իսկ խնդրանքով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու