ՌԴ ՆԳՆ–ն 252 մլն ԱՄՆ դոլարի յուրացման փորձ է բացահայտել
Ռուսաստան
Սոչիում մի քանի գործարար փորձել է յուրացնել 8 մլրդ ռուսական ռուբլի (252 ԱՄՆ դոլար)՝ 2014թ. Օլիմպիական խաղերի համար կառուցվող 2 շինությունների համար, հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարությունը։ Այս մասին է գրում «Իզվեստիա»–ն։
Ինչպես հայտնել է ՌԴ ՆԳՆ–ն, ոստիկաններին հաջողվել է կանխել պետական միջոցների յուրացման փորձը։
Ոստիկանության վարկածով կասկածյալները մի շարք կոմերցիոն կազմակերպությունների ղեկավարներ են, որոնք իրենց փաստաթղթերում արհեստականորեն ուռճացված գներ են ներկայացրել կատարվող շինարարական աշխատանքների համար՝ գումարի մի մասը յուրացնելու նպատակով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)