Օլիմպիական շինարարության ընթացքում փորձել են գողանալ 8 միլիարդ
Ռուսաստան
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է 8 միլիարդ ռուբլու գողացման փորձ 2014 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի համար օբյեկտներ կառուցելու ժամանակ։ Կասկածյալները առևտրային կազմակերպության ղեկավարներ են, ովքեր փորձել են գողանալ 8 միլարդ ռուբլի 2 սպորտային կառույցների շինարարական աշխատանքների գների անհիմն աճեցման արդյունքում։
Կատարվում է հետաքննություն. գործ է հարուցվել «Մեծ ծավալի խուլիգանություն» հոդվածով։ Կատարված հանցագործության առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է։ Ինչպես հայտնում է Известия թերթը, գողությունը բացահայտվել է կենտրոնական հրապարակի ու սահնակ-բոբսլեյի մրցուղու շինարարության ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)