Նույնասեռականություն քարոզելու համար Մադոննային դատի են տվել
Ռուսաստան
«Նույնասեռականություն քարոզելու դեմ» օրենքի հեղինակ Վիտալի Միլոնովը դատի է տվել Մադոննային Պետերբուրգում օգոստոսի 9-ին տված համերգի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Համերգի տեսագրությունից պարզ է դառնում, որ դահլիճում են եղել նաև անչափահաս՝ 12-13 տարեկան երեխաներ։ Համերգին ցանկացողներին բաժանվել են վարդագույն թևնոցներ՝ ի նշան նույնասեռականների աջակցության։ Բացի այդ, Մադոննան հանել է վերնաշապիկը և ցուցադրել մերկ մեջքը, որի վրա գրված է եղել՝ «No fear» («Վախ չկա»)։
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոն «Երեխաներին նույնասեռականություն քարոզել արգելու» մասին օրենքը ստորագրել է 2012 թվականի մարտի 11-ին։ Օրենքը խախտող քաղաքացիները վճարելու են տուգանք՝ 5000, պատկան մարմնի ներկայացուցիչները՝ 50.000, իսկ իրավական անձինք՝ 250-500 հազար ռուբլու չափով։ Սույն առաջարկությունը օրենքի ուժ է ստացել մարտի 30-ից։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)