Խուզարկվել է Regnum գործակալության գրասենյակը
Ռուսաստան
Ոստիկանությունը հարցաքննել է Regnum գործակալության աշխատակիցներին և խուզարկության արդյունքում առգրավել որոշ փաստաթղթեր գործակալության գրասենյակից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր բաժանմունքի մամլո ծառայությունը։
Այդկերպ մոսկովյան ոստիկանությունը կատարել է Լատվիայի իրավապահ մարմինների պաշտոնական առաջադրանքը։
ՆԳՆ ներկայացուցիչների խոսքերով՝ փաստաթղթերի առգրավումն իրականացվել է 2 անձանց ինքնությունը պարզելու նպատակով։
Նշենք նաև, որ ավելի վաղ Լատվիան «Պերսոնա նոն գրատա» էր հայտարարել Regnum–ի նախկին գլխավոր խմբագիր և նախկին պաշտոնյա Մոդեստ Կոլերովին և նրա տեղակալ Իգոր Պավլովսկիին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ