Մեդվեդևին զարմացրել է Վրաստանի արձագանքը
Ռուսաստան
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություն, հայտնվել է աշխարհի քարտեզին Վրաստանի վարած հանցավոր քաղաքականության պատճառով, և Թբիլիսին այժմ չպետք է իրեն թույլ տա սովորեցնել ռուսական ղեկավարությանը՝ որ երկրներ այցելել։ Այսկերպ Մեդվեդևը մեկնաբանել է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ 2008-ի ռուս–վրացական պատերազմի 4–րդ տարելիցի օրերին ՌԴ վարչապետի՝ Ցխինվալ կատարած այցի կապակցությամբ։
Նշենք նաև, որ Վրաստանի ԱԳՆ–ն այդ այցը անվանել է «անօրինական»՝ «իրականացված Վրաստանի օրենսդրության խախտմամբ»։
«Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ վրացական ԱԳՆ–ն։ Ռուսաստանի վարչապետն այցելել է ինքնիշխան պետություն՝ Հարավային Օսիայի Հանրապետություն, հանդիպել դրա ղեկավարությանը, քննարկել համատեղ նախագծեր»,– գրել է Մեդվեդևը РИА Новости գործակալության Facebook–յան էջում ծավալված քննարկման շրջանակներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)