Հայտնաբերվել է հայտնի երգիչ Կրուգի տան վրա հարձակում գործած հանցագործներից մեկի դին
Ռուսաստան
ՌԴ Տվերյան շրջանում ոստիկանները հայտնաբերել են հայտնի երգիչ Միխայիլ Կրուգի տան վրա հարձակում գործած հանցագործներից մեկի դին։ Այս մասին РИА Новости–ին հայտնել է տեղական իրավապահ մարմինների իր աղբյուրը։
«Հայտնաբերվել է 1973 թ. ծնված ՌԴ քաղաքացի Վեսելովի դին։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։ Կան օպերատիվ տեղեկություններ, որ նա եղել է Միխայիլ Կրուգի տան վրա կատարված ավազակային հարձակման անմիջական մասնակիցներից մեկը»,– հայտնել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք, որ հայտնի երգիչ Միխայիլ Կրուգը սպանվել է 2002 թվականի հուլիսի 1-ին՝ Տվերում գտնվող իր սեփական տանը՝ ավազակային հարձակման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)