Երևանը Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում է. ТурСтат
Համաշխարհային ՄամուլՍուրբ Վալենտինի օրվա առիթով ТурСтат տուրիստական պորտալը կազմել է Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակը:
Պորտալի տվյալներով ռոմանտիկ ճանապարհորդությունների շուկան ներառում է տարեկան ավելի քան 5 միլիոն ճանապարհորդություն:
Ըստ հարցման՝ Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքները Փարիզն ու Սանկտ պետերբուրգն են, որոնք ստացել են 23% ձայն համապատասխանաբար: Կալինինգրադի ու Մինսկի օգտին քվեարկել են հարցվածների 8%-ը, Պրահայի օգտին` 7%-ը:
Տասնյակում են հայտնվել նաև Երևանը, Եկատերինբուրգը, Ամստերդամն ու Բաքուն, որոնք բոլորն էլ ստացել են 5% ձայն: Տասնյակը եզրափակում է Տալինը` 3% ձայնով: