«Հարցեր ունենք քննարկելու Հայկ Մարությանի հետ». հեծանվահրապարակի աշխատակիցները հանդիպում են պահանջում
Տեսանյութեր«Մեր պահանջը արդարացի պահանջ է, մենք հավաքվել ենք Հայաստանի մարզական հասարակական կազմակերպության հեծանվի մարզադպրոցի մարզաբազայի հետ կապված խնդրով, մտահոգ ենք, այդ մարզաբազայի համար ցավացող մարդիկ ենք, մի տարի ա ուզում ենք հանդիպենք քաղաքապետի հետ, մենք որոշել ենք այս ձևով գանք, ինչ մի մարդ խնդրի երկու մարդ, ինչ հարյուր մարդ, եկել ենք խնդրենք, որ քաղաքապետը մեզ ընդունի, հարցեր ունենք քննարկելու, մեր հետագա ճակատագրի մասին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը։
Ներկայացուցիչը նշեց, որ կոռեկտ չի համարում նախապես մանրամասներ ասել, նախքան քաղաքապետի հետ հանդիպելը, որովհետև իրենց թվում է՝ լավատեղյակ չի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի հեծանվահրապարակի աշխատակիցներն ու փոխտնօրենը բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջով, որպեսզի հանդիպում տեղի ունենա իրենց և Հայկ Մարությանի միջև։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)