«Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները Ֆրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարար Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվի Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների 

ԱԺ բանաձեւի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը. 46 ՀԿ-ների հայտարարությունը

Հասարակություն

46 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` որոշակի արձանագրումներ են արել:

Հայտարարությունում ասվում է.

«2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության եւ արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային եւ համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր ՀՀ քաղաքացիների համար:

Ձեւավորված անպատժելիությունն ապահովագրվում եւ երաշխավորվում էր դատական համակարգի՝ դատական իշխանության կողմից, որովհետեւ նույնիսկ ամենաավտորիտար համակարգերում նման ամենաթողություն տեղի չէր ունենա առանց դատական իշխանության հովանավորչության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2018թ մարտ-մայիս ամիսներին դուրս եկավ փողոց հենց այս անպատժելիության եւ նվաստացման դեմ: Հեղափոխությունը կարողացավ պարտադրել իշխող վարչախմբին հրաժարվել գործադիր իշխանությունից եւ պարտադրեց նոր ընտրություններ օրենսդիր իշխանության ձեւավորման համար: Ժողովրդի քվեով ձեւավորված իշխանությունը, սակայն, մինչ այժմ չի կարողացել ազատագրել դատական համակարգը շուրջ երկու տասնամյակ տիրապետած քաղաքական էլիտաների ազդեցությունից: Այլ կերպ ասած՝ հեղափոխության  ինստիտուցիոնալ շարունակության մանդատը ստացած քաղաքական ուժը ձախողեց մի ամբողջ համակարգի՝ դատական իշխանության լեգիտիմության վերականգման գործընթացը:

Մերժելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունը եւ արտահերթ ընտրություններում իրենց քվեն տալով՝ ժողովուրդը լիազորեց կառավարությանը եւ Ազգային ժողովին նախաձեռնել եւ իրականացնել արմատական եւ համակարգային փոփոխություններ: Նոր իշխանությունները, սակայն, բաց թողեցին այդ հնարավորության պատեհ ժամանակը: Մինչ օրս, իրական համակարգային բարեփոխումների փոխարեն, Ազգային Ժողովը փորձում է լուծել կարճաժամկետ ու հատվածական խնդիրներ:

Խնդիրը Սահմանադրական դատարանի առանձին անդամներից ազատվելը, առանձին անձանց եկամտի հայտարարագրերի ստուգումը կամ նույնիսկ դատավորների վերաբերյալ ԱԱԾ տվյալների բացահայտումը չէ: Խնդիրն արդարության վերականգնումն է սահմանադրական եւ օրենսդրական մակարդակներում, դատական եւ իրավապահ մարմինների համակարգում։

Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական եւ վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ եւ պարզունակ ճանապարհ չկա: Պետության զավթումը չի կարող վերացվել 1 կամ 100 օրենքների միջոցով, կամ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների միջոցով, եթե արդարադատության վերականգնումը համալիր եւ ամբողջական չլինի: Իսկ դա նշանակում է բոլոր խախտումների ճանաչում, որոնք են վատ օրենքները, կեղծ քննությունները ու անարդար դատական որոշումները, ներառյալ, բայց ոչ միայն մարտի 1-ի կամ այլ առանձին գործերի ամբողջական բացահայտում:

Դպրոց հաճախող երեխաների գրեթե 50%-ը որակյալ կրթություն չի ստանում, մինչդեռ նախարարության միեւնույն աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանակում` ինքնասպանությունների, սպանությունների, առողջական խնդիրների ու դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերը մնում են ծանր մարտահրավեր,  իսկ զորամասների ղեկավարությունը, պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանատու աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»:

Կյանքի, սեփականության, անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքները խախտած դատախազներն ու քննիչները, ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանկային աշխատողներն ու փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատուները, որ փակել են աչքերը Հայաստանից ապօրինի դուրս բերված միլիարդավոր դոլարների վրա, շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»:

Այն համայնքի ղեկավարների մեծ մասը, որոնք ընտրվել են կլանային շահի թելադրանքով   եւ  տասնամյակներ շարունակ հանդիսացել են ընտրությունների կեղծման տեղական գործիքներ,  շարունակում են «բնականոն աշխատանքը»՝ խոչընդոտելով փոփոխությունները համայնքներում։

Հրապարակներում ու փողոցներում պայքարած քաղաքացիները չեն կարող շարունակել մնալ սպասման եւ անորոշության մեջ՝ չունենալով նախկին եւ առկա իրավիճակների քաղաքական գնահատականը, չտեսնելով վարքի հստակ ու կանխատեսելի փոփոխություններ առկախող եւ արժեզրկող բյուրոկրատիայի հանդեպ:

Մեկ տարի առաջ արդարադատության համակարգում հեղափոխություն չիրականացնելով՝ Կառավարությունը եւ Ազգային Ժողովը թույլ տվեցին կոռումպացված դատական համակարգին վերածվել ռեւանշիստների ամրոցի: Ճգնաժամի խորացմանը մեծապես նպաստեց Կառավարության դժկամությունը՝ սկսելու անցումային արդարադատության պատշաճ գործընթաց, որը կօգներ ոչ միայն վերականգնել խախտված իրավունքները, այլեւ բացահայտել ընտրությունների, հանրաքվեների կեղծումն ու մարդու իրավունքների խախտումներն իրականացրած ցանցերի կառուցվածքը եւ մասնակիցներին:

Իշխանություններն այս կամ այն քաղաքական գործչի առանձին բանավոր հայտարարություններով այս ամենը համարում են բացահայտված, համարում են, որ հեղափոխությունն ինքնին արդեն գնահատական է: Պնդումը, թե ամեն ինչ հայտնի է մարդկանց, եւ որեւէ իրավական կամ քաղաքական գործընթացի կարիք չկա,  խոշոր քաղաքական բացթողում է, եթե ոչ սխալ: Հեղափոխության նպատակը միայն մի քանի պաշտոնյաների պաշտոնանկումը եւ նրանց պատասխանատվության ենթարկելը չէր, այլեւ խորքային կոռուպցիայից երկրի ազատագրումը, անպատժելիության վերացումը՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ամուր, արդյունավետ համակարգի ստեղծման եւ ժողովրդավարության անդառնալիության հաստատման համար:

Այս ճգնաժամի լուծումը պետք է հստակ սահմանվի իշխանությունների կողմից, որպես նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման դեմ ամբողջական պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շարք, որը պետք է հասկանալի եւ կանխատեսելի լինի ՀՀ քաղաքացիների եւ միջազգային հանրության համար: Ճգնաժամի լուծումը պահանջում է ճգնաժամի ճանաչում եւ արձանագրում, ոչ թե որպես առանձին կամ մեկուսի երեւույթ, այլ համակարգային անարդարության պատճառ եւ բաղադրիչ: Արդարության վերականգնման արմատական եւ համակարգային գործողությունները պետք է պլանավորվեն, հայտարարվեն եւ իրականացվեն հստակ եւ սեղմ ժամկետներում՝ իշխանության հանրային հաշվետվողականության պայմաններում:

Համոզված ենք, որ վերոհիշյալ եւ հարակից անհետաձգելի գործողությունների անտեսման կամ թերագնահատման հետեւանքները կարող են լինել ոչ միայն հեղափոխությամբ եւ օրինական կերպով իշխանություն ստացած քաղաքական ուժի ձախողումը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք նորանոր վնասները, հանրության հիասթափությունը եւ վստահության անկումը:

Այսպիսով, մինչեւ նշանակված սահմանադրական հանրաքվեի անցկացումը պահանջում ենք հրատապ կերպով.

•             Ազգային Ժողովի որոշման հայտարարության կամ բանաձեւի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, պատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին եւ աջակիցներին:

•             Սահմանել եւ հրապարակել պետության ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման առաջնահերթ համակարգային գործողությունները եւ դրանց ողջամիտ ժամկետները, այնպես, որ պետության վերազավթման ռիսկերը իսպառ վերացվեն:

•             Հրատապության, ողջամտության եւ բարեխղճության սկզբունքներով վերանայել դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի եւ միջոցառումների ժամանակացույցը եւ գործիքները:

•             Արագացնել նոր սահմանադրության, ինչպես նաեւ կուսակցությունների ու ընտրությունների վերաբերյալ նոր օրենքների ընդունման գործընթացը:

•             Վերոնշյալ բոլոր քայլերը հասանելի դարձնել եւ ներկայացնել միջազգային հանրությանը:

Հայտարարությունը բաց է միանալու համար.

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

Արմավիրի զարգացման կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ

«Երիտասարդ Սյունիք» երիտասարդական ՀԿ

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացնման ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավական հետազոտության եւ զարգացման կենտրոն

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա

«Կանանց իրավունքների տուն» կազմակերպություն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Կրթության ասպարեզ» ՀԿ

Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն ՀԿ

Համայնքների ֆինանսիստների միավորում

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Մենք Պլյուս ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նաաձեռնություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

«Սինեմարթ» ԵՀԿ

Վստահություն առողջապահական ՀԿ

Ուղիղ ժողովրդավարություն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին
Ամենադիտված