Ռուսաստանում խստանում են վարորդական վկայականի քննությունները
Ռուսաստան
ՌԴ ճանապարհային ոստիկանությունը մշակել է վարորդական վկայական սատանալու նոր կարգ, որը ուժի մեջ է մտնելու 2013 թվականի փետրվարի 13-ից: Այդ մասին գրում է lenta.ru-ն: Տեսական քննություն հանձնողները այլևս չեն կարող թեսթում կատարել նախկինում թույլատրելի 2 սխալները: Յուրաքանչուր սխալ պատասխանի դիմաց քննվողները կստանան հավելյալ 5 հարց:
Իսկ ահա պրակտիկ` վարման քննությանը նախկինում անհրաժեշտ 3 գործողությունների փոխարեն վարորդության թեկնածուն պիտի կատարի 4 գործողություն: Դրանք են` «կանգառ և երթևեկության սկիզբ վերելքի վրա», «կայանում հետադարձ շարժմամբ», «շրջադարձ 90 աստիճանով» և «հետադարձ ու կայանում» գործողությունները, որոնք առանց սխալվելու իրավունքի պետք է իրականացնեն ապագա վարորդները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)