Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ 

Այսօր լեգենդար զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Հասարակություն

Այսօր լեգենդար զորահրամանատար ու ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: 

Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազատագրական պայքարում` ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ տարածել թշնամու շրջանում:

Նրա մուտքը Ազգային ազատագրական շարժում եղել է Սերոբ Վարդանյանի` Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներով: Անդրանիկ Զորավարը ղեկավարել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները, կազմակերպել Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը։  Անդրանիկ Օզանյանի մասնակցությունը ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում Հայաստանով: Նա իր անուրանալի դերն է ունեցել Բալկանյան պատերազմում: Օզանյանը 1912թ.-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պատերազմին:

Զորավարն արժանացել է 6 պարգևի` «Պատվո լեգեոնի ասպետ», «Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին աստիճան», «Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան», «Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչ» և «Պատերազմական 2-րդ աստիճանի խաչ»:

1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան զսպել է օսմանյան զորքերին: 1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճակատամարտում Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որի արդյունքում թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ թողնել Լեռնային Լոռու մարզի մեծ մասը։

Մեծ է Անդրանիկի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում. հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը, սակայն քաղաքական վերադասավորումների հետևանքով նա հեռացավ Հայաստանից:

Կյանքի վերջին տարիներն Անդրանիկ Օզանյանն անցկացրել է ԱՄՆ-ում և մահացել 1927 թ. օգոստոսի 31-ին` թաղվելով Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը:  1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ.-ին վերաթաղվել է Երևանի Եռաբլուր պանթեոնում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա
Ամենադիտված