Պետդումայի կայքում պատգամավորների ելույթների վիդեոները կարխիվացվեն
Ռուսաստան
ՌԴ պետական դումայի պաշտոնական կայքում կստեղծվի վիդեոարխիվ, որում կպահվեն բոլոր պատգամավորների ելույթները: Այդ մասին հաղորդում է «Ведомости»-ն:
Ելույթների վիդեոարխիվ ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, և այն կսկսի գործել արդեն աշնանը: Բացի այդ, կայքում տեղադրված կլինեն տեղեկություններ նաև այն մասին, թե որ պատգամավորը որ օրինագծին ինչպես է քվեարկել:
Փորձագետների կարծիքով՝ փոփոխությունը կհանգեցնի Ռուսաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքների առավել թափանցիկ և հրապարակային դառնալուն:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին