ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ
Հասարակություն
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ, անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստանալով համապատասխան ազդանշանը` կենտրոնական ապարատի զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Մարզումների նպատակն էր զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների և աշխատանքային խմբերի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումն ու փոխգործակցության ամրապնդումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)