ԱՄԷ-ի պետական ավիաընկերությունը հայկական ֆիլմ է ցուցադրել Բաքու մեկնող ինքնաթիռում
Հասարակություն
FlyDubai ավիաընկերությունը Բաքու-Դուբայ-Բաքու չվերթի ժամանակ ցուցադրել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմը, ինչը դժգոհություն է առաջացրել ադրբեջանցի ուղևորների շրջանում:
Ադրբեջանական պարբերականը հրապարակել է ադրբեջանցի ուղևորներից մեկի կիսված լուսանկարով և բողոք հայտնել, որ իրենց երկրի շահերը հաշվի չեն առնվել:
Ավիաընկերությունից, որը Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիափոխադրողն է, պարբերականին պատասխանել են, որ իրենց օդանավերում 1000 ժամվա տարբեր բովանդակությամբ նյութ է ցուցադրվում տարբեր լեզուներով: Եվ այդ բովանդակությունը ցուցադրվում է բոլոր չվերթների ժամանակ՝ անկախ երթուղուց:
Ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը նկարահանվել է 2018-ին: Այն երկու երկրի՝ Հայաստանի և Ռուսաստանի արտադրության կինոնկար է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)