Արարատի մարզպետը ներկայացրել է Ավշարում պետական գույքը մասնավորեցնելու դեպքի մանրամասները
Հասարակություն
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ուշադրության կենտրոնում է պահում անօրինական մի շարք գործարքների հետ կապված դատական գործերի ընթացքը: Հրավիրված ասուլիսում մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրեց «Վեդու բժշկական կենտրոն»-ի արդեն նախկին տնօրենի գործողությունները: Ըստ մարզպետի՝ բժշկական կենտրոնի տնօրենն ինքնագործունեությամբ է զբաղվել:
«Նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել: Առանց մարզպետի թույլտվության իր աշխատավարձը բարձրացրել է և տարիներ շարունակ պայմանագրում նշվածից բարձր աշխատավարձ է ստացել: Պահանջում ենք, որ քրեական գործ հարուցվի և վերականգնվի հասցված վնասը»,-ասաց նա:
Մարզպետը ներկայացրեց նաև Ավշար համայնքում վերհանված խնդիրը: Մասնավորապես, մարզպետը նշեց, որ վերհանել են պետական գույքը համայնքային դարձնելու հետո սեփականացնելու դեպք:
«Դպրոցի հին շենքը, որը պետական գույք էր, համայնքի ղեկավարը դարձրել է համայնքային, այնուհետև աճուրդի միջոցով վաճառել է վարորդին, նա էլ՝ համայնքի ղեկավարի աղջկան: Այս դեպքը հայտնաբերեցինք 2019 թվականի գարնանը, կադաստրին հարցում արեցինք, պարզաբանումներ ստանալուց հետո գործն ուղարկեցինք դատախազություն: Այժմ որպես պետական շահի վերականգման, գույքը պետությանը վերադարձնելու գործընթաց է սկսվել»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)