Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան
Հասարակություն
Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան:
«ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:
Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնան փետրվարի 28-ին: Հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի:
Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ, հիշեցնենք, Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցվել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։ Սակայն, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։
«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:
Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)