Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է և վերադարձել ԲԿ. News.am
Հասարակություն
Փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամը լրանալուն պես վիճակը կրկին վատացել է եւ նրան բերել են Նաիրի ԲԿ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Բժիշկները նրա գնալուց առաջ թուղթ են վերցրել, որ գնում ես բացառապես քո պատասխանատվության տակ, որովհետեւ դա չի եղել բժիշկների ցանկությունը կամ թույլտվությունը։ Պարզվեց, որ բժիշկները ճիշտ էին։ Տնային պայմաններում մարդը չի կարող ապաքինվել»,- ասաց Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ Գրիգորյանն այժմ հիվանդասենյակում է, որտեղ վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներն են միացված։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)