Մեծավանի ջրամբարի ջուրն իջեցվել է այնտեղ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով. Էրիկ Գրիգորյան
Հասարակություն
Լոռու մարզի Մեծավանի ջրամբարի ջուրն իջեցվել է այնտեղ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով: Այս մասին մարտի 4-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:
«Այդ ջրամբարում կար որոշակի աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն, այդ պատճառով է Ջրային կոմիտեն իջեցրել ջուրը: Այլ ջրամբարներում նույնպես աշխատանքներ են իրականացվել»,- ասաց Գրիգորյանը:
Մեծավանի ջրամբարի հիմնանորոգման նպատակահարմարության հարցը 2019թ․ հունիսի 19-ին քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է կատարել ջրամբարի ՀՏԿ-ների վերանորոգման աշխատանքներ, քանի որ այդ վիճակում ջրամբարի շահագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար