Газпром-ը Թուրքիայի հետ գազի արտահանման 4 պայմանագիր է կնքել
Ռուսաստան
Газпром экспорт-ը թուրքական ընկերությունների հետ մինչև 2030թ.-ը 6 մլրդ խմ գազի արտահանման 4 պայմանագիր է կնքել: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Газпром экспорт-ին մոտ աղբյուրներին:
Կնքված նոր պայմանագրերը կփոխարինեն նախկինում Газпром-ի՝ Թուրքիա արտահանած գազի պայմանագրերին, որոնց ժամկետը վերջանում է այս տարվա սեպտեմբերին: Նախկինում Газпром-ի գազը Թուրքիա էր արտահանվում Botas ընկերության միջոցով:
Պայմանագիր կնքելուց հետո Газпром-ի թուրք գործընկերները՝ Akfel Gaz-ը, Bosphorus Gaz-ը, Kibar Holding-ը և ndex Holding-ը, թուրքական կառավարության կողմից պետք է գազի ներմուծման լիցենզիա ստանան:
Վերոնշյալ ընկերություններին նոր պայմանագրով նախատեսված գազը արտահանվելու է Տրանսբալկանյան գազամուղի միջոցով:
2011թ.-ին Թուրքիա արտահանված գազի ծավալները կազմել էին 26 մլրդ խմ, իսկ 2010թ.-ին՝ 18.01 խմ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)