Դատապարտյալին մահացու ծեծած ՔԾ-ի աշխատակիցը խոստովանել է
Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Խոստովանությամբ քննիչներին է ներկայացել Սամարայի մարզի Էնգելսյան գաղութի աշխատակիցներից մեկը, ով դատապարտյալին մահացու ծեծել է: Այդ մասին «paravo.ru»-ին տեղեկացրել են մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունից:
Նախօրեին գաղութի խուզարկու Դ. Պավլովը որպես վկա է հարցաքննվել Սարատովի մարզում աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: Այդ գործողությունների արդյունքում վախճանվել է Արտեմ Սոտնիկովը:
Դրանից հետո Պավլովը գրել է խոստովանություն. «Նա տեղեկացրել է 2012 - ի ապրիլ 25-ին Սարատովի մարզի ՔԾ-ի № 23 խցում այլ աշխատակիցների հետ դատապարտյալ Արտեմ Սոտնիկովի նկատմամբ կատարած հանցագործության մասին»,- տեղեկացնում են ՌԴ քննչական ծառայությունից:
Այս ապացույցների հիման վրա Պավլովի, ինչպես նաև անվտանգության բաժնի ղեկավարի, արտադրական գոտու հերթապահ-տեսուչի, բաժնի գլխավոր տեսուչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 286-րդ հոդվածի «ա», «բ» կետերով (պաշտոնեական դիրքի չարաշահում բռնությամբ, զենքի կամ հատուկ սարքավորումների օգտագործմամբ): Այս դեպքը կապված է ավելի վաղ հարուցված մի քրեական գործի հետ:
Արդեն որպես կասկածյալ հարցաքննված Պավլովը խոստովանել է իր մեղքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չբացակայելու և պատշաճ վարքագիծ դրսևորելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)