Փաշինյանն արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու Հայաստանի բոլոր մարզերում
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու, Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում անց է կացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը: Այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ:
«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և Հանրապետության մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Հայաստանի բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ»,- ասաց Փաշինյան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)