Եղնիկն այլանդակել է իրեն որսալ փորձող տղամարդու դեմքը (լուսանկար)
ԱյլՎինսենթ Սաուբիոն անունով տղամարդը Ֆրանսիայի Լեսպերոն քաղաքում փորձել է կրակել եղնիկի վրա, սակայն որսն այլ ավարտ է ունեցել:
Կենդանին հարձակվել է տղամարդու վրա և եղջյուրներով վնասել նրա դեմքը, հայտնում է DailyMail-ը:
36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա դեմքին 50 կար է դրվել:
Ազգությամբ բասկ տղամարդու խոսքերով՝ 150 կիլոգրամանոց եղնիկը «պոկել է իր դեմքը»:
Նա նշել է, որ չնայած ստացած վերքերին ու արյունահոսությանը, ցանկացել է շարունակել իր որսը, բայց ընկերները չեն թողել և օգնություն են ցուցաբերել:
Բարեբախտաբար, տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել, նրա վրա կոտրվածքներ չկան, սակայն, բժիշկների խոսքով՝ սպիներն, այնուամենայնիվ, կմնան: