Կոյուղաջրերի մեջ նետված նորածնի կյանքը փրկվել է (լուսանկարներ)
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ռազմական ոստիկանության աշխատակիցները փրկել են նորածին աղջկա կյանքը:
DailyMail-ի փոխանցմամբ՝ երեխային գտել են կոյուղաջրերի մեջ: Փոքրիկի լացի ձայնը լսել է հարևանուհին, ով զանգահարել է ոստիկանություն և հայտնել եղելության մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության չորս աշխատակիցներ, ովքեր կոյուղաջրերից հանել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխային:
Փոքրիկը չի տուժել, նրան տեղափոխել են հիվանդանոց և լողացրել: Հայտնի չէ նրա տարիքը և թե որքան ժամանակ է անցկացրել կոյուղաջրերում:
Իրավապահ մարմիններն այժմ փնտրում են աղջնակի ծնողներին: Նրանք կասկածվում են սպանության փորձի մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)