ՀՀԿ-ից 18 մլն դրամ է «քերել» իր ընկերության համար. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր ձեռքի տակ հայտնված ՀՀԿ 2019 թվականի ծախսերի հաշվետվությունը աչքի անցկացնելով՝ ուշագրավ դրվագների հանդիպեցինք։ Մասնավորապես՝ կուսակցությունը իր շենքերի պահպանման և սպասարկման պահնորդային ծառայությունների համար 18 միլիոն դրամ է հատկացրել։
Ուշագրավ է, որ այդ ծառայությունը կուսակցությանը մատուցել է ՀՀԿ-ական Արման Սահակյանի «Ալֆա դելտա» պահնորդական ընկերությունը։ Այսինքն՝ Արման Սահակյանը հարազատ կուսակցությունից 18 միլիոն է «քերել» սեփական ընկերության համար։
Նույն պատկերն է նաև ՀՀԿ Աջափնյակի նախկին գրասենյակի դեպքում։ Տարածքը պատկանում է Արման Սահակյանին, սակայն գրասենյակի վարձակալության համար գումար է դուրս գրվել»։