Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել
Բլոգոսֆերա
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել` երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված:
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև
(Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)
կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Մասնավորապես՝ Որոշումը հորդորում է ԽՈՒՍԱՓԵԼ տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց՝ բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:
"Անվտանգության գոտիներում" դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,
փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները,
լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)