Բարձրակրունկներով տղամարդիկ ծեծկռտուք են սարքել առևտրի կենտրոնում (տեսանյութ)
Բարձրակրունկներով և զգեստներով տղամարդիկ Սոչիի առևտրի կենտրոններից մեկում ծեծկռտուք են սարքել:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ВКонтакте սոցկայքի ЧП Сочи էջում:
Ականատեսների խոսքով՝ ծեծկռտուքը սկսվել է անվտանգության աշխատակիցների և կանացի հագուստով տղամարդկանց միջև: Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը եղել է այն, թե իբր երիտասարդներն ինչ-որ բան են գողացել:
Նրանցից մեկին բռնել են, ինչից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Այլ մանրամասներ չեն նշվում: