Բռնցքամարտիկների նպատակը օլիմպիական 5 ուղեգիր նվաճելն է. գլխավոր մարզիչ
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքով, ընտրանին կարող է մինչև 5 օլիմպիական ուղեգիր նվաճել:
Վերջինիս խոսքով` բռնցքամարտի այդ մրցաշարում մեծ նշանակություն ունի վիճակահանությունը: «Մեր նպատակը նվազագույնը 3 օլիմպիական և առավելագույնը 5 ուղեգիրն է»,-շեշտեց Մեհրաբյանը:
Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:
Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում:
Ընտրանին Լոնդոն կմեկնի մարտի 10-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)