ԱՄՆ-ում մի խումբ դեռահասներ դաժան ծեծի են ենթարկել 15-ամյա աղջկան (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Նյու Յորքում մի խումբ դեռահասներ դաժան ծեծի են ենթարկել 15-ամյա դպրոցական աղջկան:
Ինչպես հայտնում է DailyMail-ը, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են 20 դեռահասներ շրջապատում աղջկան և սկսում հարվածներ հասցնել ձեռքերով և ոտքերով:
Նրանց են միանում նաև այլ մասնակիցներ, որոնք գալիս են տարբեր փողոցներից:
Կարճ ժամանակ անց դեռահասները փախուստի են դիմում: Նրանցից մեկը գողանում է աղջկա սպորտային կոշիկները:
Նրանք նաև գողացել են աղջկա բանկային քարտն ու բջջային հեռախոսը: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ